ՌԴ ԱԳՆ-ում անընդունելի են անվանել ԵԽԽՎ հայտարարությունը Մերձդնեստրի վերաբերյալ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եզրակացության ձեւակերպումը Մերձդնեստրի վերաբերյալ անընդունելի է եւ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մերձդնեստրի վերաբերյալ ԵԽԽՎ եզրակացության ձեւակերպումն անընդունելի եւ իրերի իրական վիճակին չհամապատասխանող ենք համարում»,- ասել է նա։
Զախարովան նաեւ մեկնաբանել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը Դնեստրի ձախ ափից ռուսական զորքերի դուրս բերման պահանջի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ «ոուս զինվորականների սահմանափակ քանակությունը գտնվում է Մերձդնեստրում՝ 1992 թ. հուլիսի 21-ի Մերձդնեստրի տարածաշրջանում Մոլդովայի Հանրապետությունում զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագրի համաձայն»:
«Նրանց գտնվելու նպատակը խաղաղապահ օպերացիայի իրականացումն է, որի շնորհիվ 30 տարի շարունակ Դնեստրում հուսալիորեն ապահովվել է ոչ միայն խաղաղությունն ու անդորրը, այլեւ խորհրդային ժամանակներից տարածաշրջանում գտնվող զինամթերքի պահեստների հուսալի պաշտպանությունը», - նշել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...