Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են «3+3» ձեւաչափը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ։
«Անդրկովկասում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ մենք նշեցինք, որ անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին ընդհանուր հարեւանության այս տարածաշրջանում հետկոնֆլիկտային փոխգործակցության համար հիմքեր են դրվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի միջոցով՝ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ Վրաստան։ Վերջինս դեռ մտածում է այս հեռանկարային ձեւաչափին միանալու մասին, բայց մենք միշտ պատրաստ ենք այդ կառույցի նիստերին տեսնել վրացի գործընկերներին»,- ասել է Լավրովը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում