Մահացել է թատրոնի եւ կինոյի դերասան Եվգենի Սիտիյը
Կյանքի 53-րդ տարում մահացել է դերասան Եվգենի Սիտիյը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը։
«Ապրիր հավերժ․ նույնիսկ եթե ցանկանայինք, երբեք չէինք կարող մոռանալ քեզ, ամենավառ ու յուրօրինակ Սիտիյն աշխարհում»,- գրել է Մոլոչնիկովը։ Դերասանի մահվան մասին հայտնել է նաեւ Մոսկվայի Չեխովի անվան դրամատիկական թատրոնը։
Մահվանից կարճ ժամանակ առաջ Սիտիյը ծանր հիվանդ է եղել։
«Այսօր ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Եվգենի Սիտիյը։ Նա 52 տարեկան էր։ Նա երբեք դերասանի մասնագիտություն չի սովորել, պարզապես այդիսին եղել է՝ տաղանդավոր, գրավիչ, բացարձակապես անվախ»,- ասված է թատրոնի հաղորդագրությունում։
Դերասանը հայտնի է «Аритмия», «Гоголь. Начало», «Гоголь. Вий» եւ «Эпидемия» ֆիլմերում կատարած դերերով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...