Ֆրանսիան պատրաստ է քննարկել Կորսիկայի ինքնավարությունը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել Կորսիկայի ինքնավարությունը՝ տեւական բողոքի ցույցերի ֆոնին լարվածությունը թուլացնելու համար: Նրա խոսքերը մեջբերում է BFM TV-ն:
Փարիզը եւս պատրաստ է «աննախադեպ քննարկում սկսել ինստիտուցիոնալ հարցերի շուրջ»,- ասել է Դարմանինը՝ միաժամանակ նշելով, որ «ոչ մի երկխոսություն չի կարող լինել, քանի դեռ բռնություն է տեղի ունենում»:
«Հանգստությանը վերադարձը պարտադիր պայման է»,- հայտարարել է նա:
Կորսիկայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը: Տեղի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ի պաշտպանություն կորսիկացի անջատական Իվան Կոլոնայի, ով հոսպիտալացվել էր ֆրանսիական բանտում հարձակման ենթարկվելուց հետո։ Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է մոտ 40 մարդ։
Ցուցարարները պահանջում են նաեւ ճանաչել Կորսիկայի անկախությունը, որն իրավաբանորեն բաժանված է Ֆրանսիայի կազմի մեջ մտնող երկու դեպարտամենտների։ Տարածքն «հատուկ տարածքային համայնքի» կարգավիճակ ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...