Ռուսաստանը՝ Եվրոպայի խորհուրդը լքելու շեմին. ԵԽԽՎ-ն ընդունեց միասնական կարծիք
«Ես ցավում եմ, որ մենք այսօր ստիպված ենք հեռացնել Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրի, որն ավելի քան 25 տարի մեր ընտանիքի կազմում է»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտահերթ նստաշրջանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը:
Ավարտվեց «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքները» թեմայով հրատապ քննարկումը, և Վեհաժողովը 216 «կողմ», 0 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց միասնական կարծիք, որով դիմելու է ԵԽ Նախարարների կոմիտեին, որպեսզի նա նախաձեռնի ՌԴ-ին ԵԽ-ից հեռացնելու գործընթաց:
ԵԽԽՎ պատգամավորները ծափահարություններով ընդունեցին քվեարկության արդյունքները: Թինի Կոքսը, եզրափակելով արտահերթ նստաշրջանն ասաց. «Վեհաժողովն այս օրերին վերածվել էր ոչ թե արենայի, որտեղ բանավիճում են, այլ ագորայի, որտեղ բոլորը միակարծիք են:
Ես տխրում եմ, որ մենք ստիպված ենք Նախարարների կոմիտեին դիմել հեռացնելու պահանջով մի անդամ պետության, որն ավելի քան 25 տարի անդամակցում է մեր կազմակերպությանը: Եթե կարմիր գծերը հատում եք, ուրեմն այստեղ տեղ չունեք: Վաղը ես կդիմեմ Նախարարների կոմիտեին և մեր միասնական կարծիքի մասին կհայտնեմ»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...