Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ամբողջ գործընթացը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների հակաարցախյան և հակահայ արժեքաբանության մեջ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը հանցավոր ոտնձգությունների է դիմում Արցախի ուղղությամբ, ինչի հետևանքով Արցախը կանգնած է նաև հումանիտար աղետի առաջ:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն, ինչ ձեռնարկում է Ադրբեջանը, շատ տրամաբանական է: Մինչ անդրադառնալը ՀՀ իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությանը՝ նա նշել է Ադրբեջանի նպատակների մասին: «Այն, ինչ տեսնում ենք, առնվազն փորձագետներիս համար անակնկալ չէր: Իրենք փորձելու էին քարոզչական, տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական էքսպանսիայի, կենցաղային պայմանների բարդացման միջոցներով հայաթափել Արցախը: Դա արվում է հստակ նպատակով, որ մի քանի տարի հետո, երբ ռուսական խաղաղապահ զորամիավորման մանդատի ժամկետը ավարտվի, Մոսկվային ներկայացնելու հիմնավորումներ ունենան. մասնավորապես, ներկայացնեն, որ Արցախում այլևս հայեր չկան, հետևաբար, իրենք այնտեղ առաքելություն ու անելիք առհասարակ չունեն: Այս խնդիրը մի քանի մակարդակ ունի: Մի կողմից՝ հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական մակարդակն է:Մյուս կողմից էլ՝ սա Ադրբեջանի համար ռուսական ռազմական խաղաղապահ ներկայությունն Արցախից հանելու և տարածաշրջանում ռուսների ազդեցության լծակները, դերը նվազեցնելու գործիք է: Կարծում եմ՝ նման քաղաքականությանը դեմ չեն ո՛չ արևմտյան երկրները, ո՛չ էլ, առավել ևս, Թուրքիան»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանում, մեծ հաշվով, հասկանում են, որ Արցախը Հայաստանի գործող իշխանությունների օրակարգի մաս չի կազմում:

«Հայաստանի գործող իշխանությունները հակաարցախյան իշխանություններ են: Իրենք ամենասկզբում պոպուլիզմի ու հոգեբանական մանիպուլ յացիաների միջոցով փորձում էին որպես արցախակենտրոն դիրքավորվել: Մինչդեռ պետությունն ինստիտուցիոնալ քանդելու, մաշեցնելու, հնարավոր պատերազմին չպատրաստվելու, ինչպես նաև դիմադրության ներուժը քայքայելուն ուղղված քայլերը բոլորովին այլ իրականության մասին էին փաստում: 2018-ից ի վեր բանակի ուծացումը, նրա կազմաքանդումը, մի կողմից՝ զինվորների համար քմահաճույքային սննդային ֆորմատներ ապահովելը, բայց մյուս կողմից՝ նրանց անգամ սովորական վրաններով չապահովելը (2020-ի պատերազմից հետո) ցույց էին տալիս, որ անվտանգության օրակարգը որևէ կերպ չի տեղավորվում գործող իշխանությունների առաջնահերթությունների մեջ»,ընդգծեց Ա. Ղևոնդյանը:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արել է այնպիսի հայտարարություններ, որոնք ամենևին Արցախը հայկական պահելու մասին չէին. «Ավելին՝ նա այլ թեզեր էր առաջ տանում, նշում էր, որ «իհարկե,Արցախում պետք է ապրեն ադրբեջանցիներ», կամ «արդար չէ, որ Արցախը միայն հայկական լինի»: Բացի այդ, իրենց 3-րդ, 4-րդ էշելոնի պատգամավորների միջոցով տարբեր տեսակի «օվերտոնի պատուհաններ» էին բացում, որ հանրային գիտակցության մեջ ինչ-որ մի օր լեգիտիմացվի Արցախի հանձնումը: Այսօր որոշակի գործընթացների արդյունքում կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունն արդեն պաշտոնապես Արցախն Ադրբեջանին հանձնելու ցանկություն ունի: Դավադիր պատերազմի ժամանակ Արցախի ղեկավարությունն առանց որևէ պատճառի սկսեց Ստեփանակերտում մարդկանց համոզել, որ պետք է տարհանվեն: Կա բավականին հիմնավորված կարծիք առ այն, որ նշվածի հիմնական նպատակն ամբողջ Արցախը հանձնելն էր: Ռուսական քաղաքական ղեկավարությունը հետագայում հասկացավ պրոյեկտը, որը, ըստ իս, մշակվել էր Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների ուղղակի ներգրավվածությամբ, որից հետո շատ արագ կողմերին ստիպեցին հրադադարի գնալ: Արդյունքում ի հայտ եկավ խաղաղապահների բաղադրիչը, որ զսպի այն քայլերը, որոնք հանգեցնելու էին Արցախի լիարժեք կորստին: Այնպես որ, հայկական պետական քաղաքական էլիտայի ու մասնավորապես վարչապետի կողմից տարվող այս ամբողջ գործընթացը տեղավորվում է նրանց հակաարցախյան՝ հակահայկական արժեքաբանության մեջ: Ի դեպ՝ դա նաև իրենց քաղաքական հայրերի արժեքաբանությունն է, ըստ որի, Արցախը խանգարում է մեզ խաղաղ ապրել, հետևաբար, Արցախից պետք է ազատվել»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ հայկական ներքաղաքական դիսկուրս մի թեզ է ներմուծվել, որը միայն առաջին հայացքից է հիմնավոր. «Ըստ այդ թեզի, գործող իշխանությունները տգետ են, փորձ չունեն, ապաշնորհ են:Հետևաբար, այն ամենը, ինչ արվել է, արվում է, զուտ նշվածների ու իրականությունը լիարժեք չպատկերացնելու հետևանքով է: Առաջին հայացքից թեզը բավականին հիմնավոր է, որովհետև երբեմն այնպիսի կադրեր են նշանակվում, երբ կարող ես ասել՝ վերջ, տվյալ ոլորտի վրա կարելի է խաչ քաշել: Բայց այսօր ՀՀ-ում անգամ կառավարության տեխնիկական անձնակազմի նշանակումներն են ճշգրտվում գործող վարչապետի հետ: Այս դեպքում հասկանալի է դառնում, որ ապաշնորհ կադրային քաղաքականությունը հենց այնպես չէ: Ընդ որում, այն ոչ թե հատվածական է, այլ օրինաչափություն:

Իզուր չէ, որ ասում են՝ կադրերը որոշում են ամեն բան։ Կառավարելի քաոսի տեսությունը, որը ենթադրում է ներհասարակական կամ սոցիալական քաոսի միջոցով համակարգերի կառավարում, հենց նման կադրային քաղաքականության միջոցով է իրականացվում: Այս դեպքում վարչապետը շահեկան դիրքում է հայտնվում. մեղադրանքի ու պատասխանատվության սլաքներն այս դեպքում իր վրայից ուղղում է մեկ ուրիշի վրա, բայց արդյունքում ունենում ենք առանձին ոլորտների ոչնչացում: Այդ պարագայում նա, հղում անելով պետության անկարողությանը, դիմադրության ներուժ չունենալուն, կարողանում է լեգիտիմորեն գնալ հակառակորդներին զիջումների։ Մոտավորապես «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» տրամաբանության ներքո»:
Այս համատեքստում անդրադառնալով հստակ օրինակներին ու կրկին խոսելով բանակի մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց. «Բանակը Հայաստանում միշտ ամենաբարձր հեղինակությունն է ունեցել, սերունդի դաստիարակման մեջ Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, ապրիլ յանի տղաները և շատ այլ նվիրյալներ եղել են օրինակելի, հերոսի կերպարներ։ Բանակի հետ կապված գործընթացները պետք է մի քանի փուլով լինեին. առաջին՝ պետք էր ոչնչացնել բանակի հերոսների գաղափարը, ինչի ուղղությամբ 2018-ից գործընթաց սկսվեց: Հենց 2018-ի հեղաշրջման օրերին ամերիկյան հայտնի թերթերից մեկում ես կարդացի գործողությունների բացահայտ պլան, թե ինչ առաքելություն պետք է ունենա Հայաստանի նոր իշխանությունը. առաջին կետը բանակի կազմաքանդումն էր, հրամկազմի բարոյական ոչնչացումը:

Արդյունքում 2020-ին մենք քաղեցինք այն բանակի պտուղները, որն իրենց պատկերացմամբ ստեղծեցին հեղաշրջման արդյունքում 2018ին իշխանության եկածները: Նրանք ստեղծեցին քաոս, անվստահության մթնոլորտ զինվոր-սպա հարաբերություններում: Մենք կարող էինք տեսնել իրավիճակ, երբ սպան զինվորին ասում էր, որ իրավունք չունի մորուք պահել, իսկ զինվորը ծեծկռտուք էր սարքում ու հետագայում սպային մեղադրում հակահեղափոխական լինելու մեջ: Տեսանք նաև, որ 2018-ին քաղաքական պրոցեսների մասնակցած Խաղաղապահների գնդի ղեկավարին հետագայում նշանակեցին կարևորագույն պաշտոնի, մինչդեռ, ըստ օրենքի, նրա նկատմամբ պետք է քրգործ հարուցվեր, քանի որ նրա զինվորներն ու սպաները մասնակցեցին 2018-ի միտինգներին: Մեծ հաշվով, տարաբնույթ գործիքների միջոցով սկսեցին ներսից բանակը ոչնչացնել: Սկսվեցին հատվել բոլոր այն կարմիր գծերը, որոնք պետք էին բանակ, ԶՈւ հասկացողություններն առհասարակ ոչնչացնելու համար»:

Նրա խոսքով, դավադիր և անգրագետ քաղաքականություն սկսեցին վարել նաև ռազմատեխնիկական գնումների մասով. «Հետագայում էլ Արցախի պաշտպանական ստորաբաժանումների կադրային քաղաքականությունն այնպես կազմակերպվեց, որ հրամանատարներ էին նշանակվում մարդիկ, որոնք առհասարակ պատկերացում չունեին տվյալ տարածքից, տարածաշրջանից, փորձ չունեին: 2020-ի նախօրեին ևս նման հրամանատարներ են նշանակվել, ինչի հետևանքը տեսանք: Այսինքն, ստեղծում էին իրավիճակ, որ հետագայում հիմնավորվի պլանավորված պատերազմի ձախողումը ու այն գցվի բանակի հրամկազմի վրա: Իհարկե այստեղ այլ խնդիր կար, հրամկազմն այս ամենն ընդունում էր և ներսից չէր ընդդիմանում՝ հավանաբար այն պատճառով, որ ամեն մեկի վրա արհեստական կամ գուցե հիմնավոր քրգործեր էին կարվում: Արդյունքում նրանք լռում էին, մի մասին էլ արդեն պատերազմի ավարտից հետո Ազգային հերոսի կոչում տվեցին՝ որպես լռության գնահատական:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա՝ պատերազմից հետո: Հայաստանի գործող իշխանությունը մատը մատին չի խփել բանակի պաշտպանական ստորաբաժանումների ամրացման, տեխնիկական համալրման, ադրբեջանա-հայկական շփման գծի կահավորման, նաև զինվորների կենցաղավարման պայմանների ապահովման ու զարգացման համար: Ավելին՝ նոր թեզ են մտցնում, որի ներքո հետագայում կարելի է արդարացնել հնարավոր պատերազմում իրենց դավադիր լինելու հանգամանքը: Խոսքը պրոֆեսիոնալ բանակի մասին է, որը ՀՀում անիրատեսական է, քանի որ պահանջում է ահռելի ֆինանսական հոսքեր, նաև ռազմական ու ռազմատեխնիկական պլանավորվածություն, նաև զինտեխնիկայի մեծ քանակ: Այս բոլոր բաղադրիչները մեզ մոտ այսօր բացակայում են: Հնարավոր պատերազմի դեպքում, ինչը ես չեմ բացառում, պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու անվան տակ կարող են անցկացնել այն թեզը, թե «մենք հերթական անգամ պարտվեցինք, որովհետև պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը չհասցրինք ավարտին հասցնել»:Իսկ իրականում գործ ունենք Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի և Թուրքիայի շահերին մեր երկիրը ստորադասելու նոր մոդելի հետ: Սա աշխարհընկալում է, պլանավորված գործընթաց, որը արդեն տարիներ շարունակ հետևողականորեն իրողություն է դառնում»:

Անդրադառնալով վտանգներին՝ դիտարկելով մի կողմից՝ թշնամու, մյուս կողմից՝ երկրի շահերը չպաշտպանող իշխանություն ունենալու հանգամանքները, քաղաքագետը շեշտեց. «Կա իշխանություն, որն ամրոցի դռները ներսից է բացում ու իրեն դիտարկում է որպես օտարերկրյա պետությունների շահերի սպասարկու: Ավելին, այդ մասին բարձրաձայնում է, երբեմն նաև հպարտանում դրանով, միայն թե կարողանա իշխանությունը պահել: Իրականում իշխանությունն իրենց համար ամենամեծ ու կարևոր արժեքն է: Հայաստանի գործող իշխանությունները շատ ավելի մեծ սպառնալիք են Հայաստանի համար, քան Թուրքիան և Ադրբեջանը միասին վերցրած: Ինչո՞ւ, որովհետև ՀՀ իշխանությունը, ներսից քանդելով պետությունը, հետևողականորեն ու համակարգային կերպով ոչնչացնում է մեր գոյության ու հայի հեռանկարի իրավունքը: Օգտվելով այս իրողությունից ու հասկանալով այս ամենը՝ Ալիևն ու Էրդողանը տարածաշրջանում մեզ որպես հարճ են դիտարկում: Քաղաքական հարճի միակ մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող վարչապետն է, որն իր այդ կարգավիճակով պարբերաբար հպարտանում է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: Մեր պետության հիմնական խնդիրը, պետություն կորցնելու խնդիրը, նաև ընդդիմության խնդիրը նստած է կառավարության շենքում: Երբ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, Թուրքիան ու Ադրբեջանը միակ երկրներն էին, որոնք աջակցում էին գործող վարչապետին, որովհետև նա լիովին սպասարկում է Անկարայի ու Բաքվի շահերը: Ավելին, սպառնալիքներ հնչեցրին՝ ասելով, որ ՀՀ-ի պարագայում ցանկացած իշխանափոխություն անընդունելի է, քանի որ ենթադրում էին, որ այդ դեպքում կարող էին ազգային, պետականակենտրոն ուժեր գալ ու փորձել հայկական շահը սպասարկել: Իսկ այսօր ունենք ամբողջությամբ հակառակ իրավիճակ, ինչը վերաբերում է իշխանական ամբողջ բուրգին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում