Արցախի հարցերը թողած` Աղվերանում նիստ են անելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շե...