«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նեղվե՞լ եք, որ Ձեզ՝ պատերազմով անցած հրամանատարիդ, ազատեցին Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ փոխարինելով վարչապետի անհայտ օգնականով․ հարցրինք Մելիքսեթ Պողոսյանին։ Մեր զանգի պահին նա շտապում էր մարզպետարան՝ նոր մարզպետի ներկայացման արարողակարգին։
«Ինչի՞ նեղվեմ, խռովեմ, իմ համար բա՞ն ա փոխվում՝ պաշտոնի լինես, պաշտոնի չլինես։ Ես, սիրելով իմ պետությունը, իմ երկիրն ու ժողովուրդը, միշտ դժվար դաշտում եմ հայտնվել, դուք իմ կենսագրությունն իմանալով՝ էդ հարցը չպիտի տայիք»։
Փաստորեն, իշխանությունը չհարգեց Ձեր կենսագրությունը։ «Եկեք ուրիշ բաներ չխոսենք, իմ տեսակը դա է, ես մինչեւ վերջին շունչ կարողանամ, օգնելու եմ էլի։
Իսկ ինքն էլ գլուխ կհանի, ինձնից երիտասարդ ա»։ Դուք է՞լ եք կարծում, որ երիտասարդ լինելն առավելություն է։ «Դե, ժամանակը ցույց կտա, մենք ասենք իրեն առողջություն, հաջողություն, որ կարողանա էս հոգսերը տանի փառքով-պատվով»։
Իսկ ճի՞շտ է, որ նշանակվելու եք պաշտպանության նախարարի խորհրդական։ «Հլա ես որոշում չեմ կայացրել, բուժվելու խնդիր ունեմ, կորոշենք, կծառայենք։ Էդ տեսակը չենք, որ հանգիստ նստենք»։
Բայց այս իշխանություններին կարծես պատերազմ անցած մարդիկ պետք չեն, տեսեք՝ 3 մարզպետներ, որոնք կռվով անցել էին, ազատվեցին՝ Ռազմիկ Պետրոսյանը, Դուք, Ռազմիկ Թեւոնյանը։ Համաձայն չե՞ք։ «Ժամանակը կասի, ես չգիտեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...