Ի՞նչ է անելու խորհրդարանական ընդդիմությունը․ ԱԺ փոխնախագահը փակագծեր բացեց
Աշխարհաքաղաքական նոր զարգացումների և նոր վերադասավորումների գործընթացը ՀՀ-ի համար լի է սպառնալիքներով, նաև անորոշություններով։ Այս իրավիճակում մտահոգությունը բավականին մեծ է և նաև լրջորեն մտահոգված ենք այս պահին Արցախում տեղի ունեցող զարգացումներով՝ և՛ անվտանգային, և՛ հումանիտար․․․ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Խորհրդարանական ընդդիմության անելիքներին անդրադառնալով, Սաղաթելյանը նկատեց․
«Քննարկելով ստեղծված իրավիճակը հանդես ենք գալիս մի քանի հրատապ նախաձեռնություններով։ Նախ առաջինը՝ այց տեղի կունենա Արցախ՝ վաղը կամ մյուս օրը, այս ընթացքում պատգամավորներ են եղել, որոնք այցելել են Արցախ։ Երկրորդ կարևոր նախաձեռնությունը՝ մենք պահանջելու ենք Հայաստան-Արցախ միջխորհրդրանական հանձնաժողովի հրատապ նիստ․ Դուք գիտեք այս խորհրդարանական հանձնաժողովը ստեղծման օրվանից մինչև այսօր նիստ չի գումարել․․․ Երրորդը՝ մենք հանդես ենք եկել առաջիկա քառօրյայում հրատապ նիստ գումարել Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով, պահանջում եննք, որ փոխվարչապետը և ԱԳ նախարարը ներկայանան ԱԺ և հաշվետվություն տան՝ ինչ աշխատանքներ է արվում, որտեղ կհնչեցնենք մեր պատկերացումները․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ