Սերժ Սարգսյանը ՍԱՍ-ի Արտակից փոխհատուցում է պահանջել` գործը կարճելու համար
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, հրահանգել է կլորիկ գումար փոխանցել ՀՀ շախմատի ֆեդերացիային՝ իբրև թե շախմատիստների կարիքները հոգալու համար։ Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ուղղակի փոխհատուցում է պահանջել ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելու համար։
Հիշեցնենք, որ ձայնագրությունը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց առաջինը հրապարակել էր Hayastan24.com կայքը։ Մոտ 40 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար` սպառնալով, որ ձայն չբերողները կկորցնեն աշխատանքը։
Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...