Թուրքմենստանի նախագահի որդին ընտրատեղամաս է գնացել «07»-ով (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին` Սերդար Բերդիմուհամեդովը, ընտրատեղամաս է գնացել ռուսական արտադրության էժանագին մեքենայով՝ «Վազ 21-07»-ով։ Այդ մասին տեսահոլովակ է տարածվել համացանցում, որտեղ երևում է նախագահի որդին, որը «07»-ից իջնում է կնոջ ու դուստրերի հետ ու քայլում ընտրատեղամաս։
Ճանապարհը, սակայն, դատարկ է ՝ երթևեկություն չկա, հավանաբար հատուկ «07»-ով իրեն PR անող նախագահի որդու համար կանգնեցրել են երթևեկությունը, որ համեստ ու դեմոկրատ արքայազնի կերպարի մեջ մտած կրտսեր Բերդիմուհամեդովն անվտանգ երթևեկի։ Նրանց իջնելու պահին նաև մի երաժշտական խումբ ազգային տարազներով թուրքմենական երգ է երգում, որպեսզի նախագահի որդու ճանապարհը՝ դեպի ընտրատեղամաս, ուղեկցվի հաճելի երաժշտությամբ։
Հիշեցնենք, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն էր այսպիսի էժանագին «տրյուկներ» անում՝ իրեն ժողովրդավար ու հասարակ մահկանացու ցույց տալու համար, երբ հեծանիվով էր գնում աշխատանքի, սակայն շրջապատված բազմաթիվ թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով։ Երթևեկությունն էլ, բնականաբար, կանգնեցում էին, որ «ժողվարչապետը» անվտանգ անցնի դատարկ փողոցներով ու ազատ նկարվի։ Թուրքմենստանից, մեծ հաշվով, շատ չենք տարբերվում։ Ուղղակի նավթ ու գազ չունենք։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ