Էրբիլում հրթիռային հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻԻՀ ԻՀՊԿ-ը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ գերճշգրիտ զենքով հարվածել է Էրբիլում իսրայելական կենտրոնների ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:
«Մեկնաբանելով Էրբիլում Մոսսադի ուսումնական կենտրոնների ուղղությամբ գերճշգրիտ հրթիռներով հարվածները՝ ԻՀՊԿ-ի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունն ընդգծել է, որ սիոնիստների ցանկացած չարագործության կրկնությունը կստանա կոշտ, վճռական եւ ավերիչ պատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործություններից եւ այն հայտարարություններից հետո, որ այդ ռեժիմի հանցագործությունները կմնան անպատասխան, երեկ երեկոյան սիոնիստների դավադրության եւ չարագործությունների ռազմավարական կենտրոնը ենթարկվել է ԻՀՊԿ-ի գերճշգրիտ հրթիռների հարձակման: Մենք եւս մեկ անգամ զգուշացնում ենք սիոնիստական ռեժիմին, որ ցանկացած չարագործություն կստանա կոշտ, վճռական եւ ավերիչ պատասխան:
Մենք նաեւ հավաստիացնում ենք Իրանի ժողովրդին, որ իսլամական հայրենիքում անվտանգությունն ու խաղաղությունը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կարմիր սահմանագիծն է, եւ նրանք ոչ ոքի թույլ չեն տա սպառնալ կամ հարձակվել հայրենիքի վրա»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Իրաքյան ԶԼՄ-ները հայտնել են, որ հրթիռային հարվածի թիրախն էին Էրբիլում Վաշինգտոնի հյուպատոսության նոր շենքն ու «Մոսսադ» իսրայելական հետախուզության կողմից ղեկավարվող առաջնային պատրաստության երկու կենտրոնները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ