Թրամփը համարում է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավելի սրվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք չկա ոչ մեկը, որը կարող է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Business Standard-ը:
«Չնայած Բայդենի թուլությանը, վախկոտությանն ու ոչ կոմպետենտությանը՝ դեռեւս նա Ուկրաինայում այդ ողբերգությանը վերջ տալու հնարավորություն ունի՝ առանց ամերիկացիներին ներքաշելու այդ սարսափելի եւ շատ արյունալի պատերազմում: Ի դեպ, դա կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել»,-ասել է Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ:
Թրամփն առաջարկել է Վաշինգտոնին սպառնալ Մոսկվային «կայծակնային հետեւանքներով», օրինակ, ռուսական էներգակիրներից Արեւմուտքի կախվածությանը վերջ դնելու միջոցով:
«Ներկայիս վարչակազմում մեկը, որը կկարողանար խոսել նրա (Պուտինի) հետ: Իմ նախագահության օրոք կար մարդ, որը կարող էր խոսել նրա հետ»,-ասել է Թրամփը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...