Պատժամիջոցներ են կիրառվել նաև Պեսկովի ընտանիքի անդամների նկատմամբ
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ։ Այդ մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС գործակալությունը։
Ինչպես հիշատակել է ամերիկյան գերատեսչությունը, Պեսկովը ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ է մարտի սկզբից։ «Գեղասահքից օլիմպիական չեմպիոն հանդիսացող Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում այսօրվանից՝ կապված նրա հետ, որ նրանք համապատասխանաբար հանդիսանում են Պեսկովի կինն ու չափահաս երեխաները, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց ցուցակում ներառվելը նշանակում է սառեցվում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները և ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձանց և կազմակերպություններին արգելվու է բիզնես ունենալ նրանց հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...