«Ոտքի վրա», պատահական հանդիպում
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,նշված է հաղորդագրության մեջ: Այս թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Արտաքուստ, կարծես, սովորական հաղորդագրություն է, և ոչ մի արտառոց բան չկա: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման մասին տեղեկացնում է միայն ՀՀ վարչապետի աշխատակազմը, այնինչ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում ոչ մի տող անգամ չկա:
Ավելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս իր թվիթերյան էջում չի անդրադարձել այս հանդիպմանը: Դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ այս հանդիպումն իրականում պատահական է եղել, ինչպես ասում են՝ «ոտքի վրա»: «Փաստի» տեղեկություններով, հանդիպումը կայացել է Վերսալ յան պալատում, որտեղ պետք է տեղի ունենար ԵԽ ոչ ֆորմալ սամմիթը, և էքսկուրսիայի, ժամանցի նպատակով (ինչի մասին վկայում է նաև Փաշինյանի հագուստը) Վերսալում գտնվող Նիկոլ Փաշինյանը պատահաբար հանդիպել է Շառլ Միշելին, ինչն էլ առիթ է դարձել առանձին պաշտոնական հաղորդագրություն տարածելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...