Facebook-ը և Instagram-ը մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, թույլ կտան բռնության կոչեր անել ռուս զինվորականների նկատմամբ
Ամերիկյան Meta ընկերությունը ժամանակավորապես թույլատրել է Facebook և Instagram սոցիալական ցանցերում բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության լույսի ներքո, սակայն ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կոչերը կմնան արգելված,գրում է ՏԱՍՍ-ը.
«Մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական արտահայտման ձևերը, որոնք սովորական պայմաններում խախտում են մեր կանոնները՝ ներառյալ բռնի հռետորաբանությունը, ինչպիսին է «մահ ռուս զավթիչներին»: Մենք թույլ չենք տա բռնության կոչեր ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ»,- Twitter-ում գրել է Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ընկերության ներքին փոստային ցուցակը, հայտնել էր, որ որոշ երկրներում Facebook-ը և Instagram-ը չեն արգելափակի օգտատերերի՝ հատկապես Ռուսաստանի քաղաքացիների և զինվորների նկատմամբ բռնության կոչերը: Գործակալության տվյալներով՝ Meta-ի էլեկտրոնային նամակներից երևում է, որ ռուսների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են, երբ հաղորդագրությունը բացահայտորեն վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողությանը։ Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Վրաստանին, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ռումինիայի, Սլովակիային, Ուկրաինային և Էստոնիային:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...