Սյունիքի նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալավանցի Ռոբերտին՝ Ռոբերտ Ղուկասյանին, Սյունիքի մարզպետ նշանակելուց անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն նրան դեռ պաշտոնապես չեն ներկայացրել աշխատակազմին եւ համայնքային ղեկավարներին։ Դա հետաձգվել է, քանի որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Ֆրանսիա՝ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում, եւ միայն առաջիկա օրերին կլինի Սյունիքում ու մարզպետին կներկայացնի սյունեցիներին։
Մարզպետը չի սպասել դրան եւ չորեքշաբթի օրը մարզպետարանի անդրանիկ խորհրդակցությունն է անցկացրել: Նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել, ասել է, որ յուրաքանչյուրը հանձնարարական է ստանալու, իսկ շաբաթվա վերջում զեկուցելու է արած-չարածը:
Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի միջնորդությամբ փորձում է պահպանել իր պաշտոնը, սակայն խորհրդակցության ժամանակ Ղուկասյանը հասկացրել է, որ փոփոխություններ լինելու են, ու երկու նոր փոխմարզպետ է նշանակվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...