Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը բանտում։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Սաակաշվիլիի խոսքով՝ հացադուլը դադարեցնել խնդրել են «վրացի ռազմիկները, որոնք պաշտպանում են Ուկրաինան 2014թ․-ից», ինչպես նաեւ Ուկրաինայի գերագույն հրամանատարությունը, որի հետ ինքը մշտական կապի մեջ է։
«Հիմա մեզ պետք է ողջամտություն, առողջություն եւ լիարժեք մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն։ Մենք պետք է հաղթանակը դիմավորենք լիարժեք պատրաստակամությամբ»,- ասել է նա։
Սաակաշվիլին փետրվարի 21-ին կրկին անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ ի պատասխան Վրաստանի իշխանության գործողությունների։ Առաջին անգամ նա այդ մասին հայտարարել էր Վրաստանում կալանավորումից անմիջապես հետո՝ 2021թ հոկտեմբերի 1-ին, եւ դադարեցրել էր հացադուլը դրանից 50 օր անց։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը