Երկարաժամկետ հոսանքազրկումներ Արցախում. բնակիչները որպես գազի այլընտրանք հոսանքն են օգտագործում
Արցախում գազամատակարարի վնասումից հետո բնակիչների մեծ մասը որպես գազի փոխարիչ հոսանք է օգտագործում, որի առաջացրած ծանրաբեռնվածության պատճառով էլ երկարաժամկետ հոսանքազրկումներ են գրանցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մեր հիմնական հիդրոէլեկտրակայաններն անցել են հակառակորդի տիրապետության տակ, ինչի պատճառով էլ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում: Այսինքն՝ հոսանքը չենք կարող այլընտրանք դիտարկել»,- նշեց Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ ռուս խաղաղապահների բանակացություններն ադրբեջանցիների հետ Արցախում գազամատակարման խնդիրը լուծելու համար դեռեւս անարդյունք են:
«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին մոտենալ վնասված գազատարին, թույլ չեն էլ տալիս խնդիրը հասկանալ: Նույնիսկ սկզբում ասում էին, թե ականապատ տարածքները պետք է ականազերծվեն, սակայն դա էլ դեռեւս չի կատարվել մինչ այս պահը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ գյուղերում դասապրոցեսները նորմալ են ընթանում, քանի որ դպրոցների մեծ մասը վառարաններով է ջեռուցումն ապահովում: Հիմնական խնդիրը Ստեփանակերտում է. դպրոցներում, որտեղ ջեռուցումը գազով էր, դասաժամերը կրճատվել են՝ դառնալով 30 րոպե: Հացատներն էլ, որոնք գազով էին աշխատում, փակվել են:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության համաձայն՝ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում