ՌԴ ՊՆ-ն պատմել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրագործությունների մասին. Տեսանյութ
ՌԴ ՊՆ-ն շարունակում է պատմել ռուս զինվորականների սխրագործությունների մասին, որոնք կատարվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Ինչպես գրում է tvzvezda.ru-ն, այս անգամ ռազմական գերատեսչությունը պատմել է Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի մասին, որը ստորաբաժանման հետ կարողացել է վերահսկողության տակ վերցնել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։
Անդրանիկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող բրիգադը հետ է մղել հակառակորդի գերակա ուժերը և ենթարկվել օդային և հրետանային հարվածների, սակայն թույլ չի տվել պաշտպանական գծի բեկում։ Հետ է մղվել ինը գրոհ, ոչնչացվել է հակառակորդի 23 միավոր զրահատեխնիկա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ