Ադրբեջանցիների արձակած ականներն ընկել են խաղողի այգիների մեջ, որտեղ այդ պահին գյուղացիներն էին աշխատում
Այսօր, ժամը 15։00-ի սահմաններում ադրբեջանցի զիծառայողները ականանետով կրակել են Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ։ Ականներն ընկել են համայնքին պատկանող խաղողի այգիների մեջ։ Գյուղացիները այդ ժամանակ աշխատում էին այնտեղ։ Աշխատողների մի մասը դեպքից հետո դուրս է եկել այգիներից, բայց մյուսները շարունակում են աշխատել։ Այնպես որ, ոչ մի խուճապ չկա»,-«Փաստինֆո»-ին ասաց Մասիս Զարգարյանը։
Վերջինս նաև հայտնեց, որ, ադրբեջանցիների հանցավոր արարքից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Արցախի ՊԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիները կիրառել են 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
Քիչ առաջ Նաիրի Հոխիկյանի գրառումից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գրեթե միաժամանակյա կրակ են բացել նաև Երասխի հատվածում տեղակայված հայկական ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ