Նիկոլ Փաշինյանը հոգնա՞ծ է, թե՞ չարաշահել է ալկոհոլը ինքնաթիռում (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Նա Ֆրանսիա է մեկնել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ևս մի քանի պաշտոնյաների ուղեկցությամբ։
Հատկանշական է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը հայկական պատվիրակության ինքնաթիռի Ֆրանսիա ժամանումից հետո։ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռի աստիճաններից իջնում է չափազանց զգույշ, դանդաղ, ուշադիր հետևելով իր քայլերին։ Տպավորություն է, որ կամ Նիկոլ Փաշինյանը չափազանց հոգնել է թռիչքի ընթացքում, կամ էլ իր սովորության համաձայն չարաշահել է ալկոհոլի օգտագործումը ինքնաթիռում, ուստի անհրաժեշտություն ունի աստիճաններով իջնելիս առավել շատ զգուշավորություն դրսևորել՝ անախորժություններից խուսափելու համար։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ սեր ունի խմիչքի հետ, նա անգամ Կառավարական առանձնատանը անձնական օղի թորելու սարք ունի, ինչով զարմացրել է նաև Հայաստան ժամանած և իր կառավարական առանձնատանը հյուրընկալված ՌԴ վարչապետ Մեդվեդևին։
Այս տեսանյութին գուցե ուշադրություն չդարձնեինք, եթե բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից օղին չարաշահելու հետևանքով Հայաստանը միջազգային սկանդալի մեջ չհայտնվեր։ AntiFake.am–ը գրել էր, որ Փաշինյանը հարբել է Վրաստանի ՆԳ նախարարի հետ ճաշին ու հայհոյել ՌԴ նախագահ Պուտինին։ Հույս հայտնենք, որ այս անգամ Փաշինյանը Հայաստանը չի ներքաշի հերթական սկանդալի մեջ և չի վնասի Հայաստանի միջազգային վարկը աշխատանքային այցի ընթացքում։
Տեսանյութը՝ ստորև․


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ