Ձեր արածն անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ․ Խաչատրյանը՝ կառավարության ներկայացուցչին
Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշեց․ « Սա արդեն եկու կամ երեք ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրում, հարցեր է բերում օրակարգ և ասում է՝ «դրանք կարևոր են», բայց ասում է՝ «քանի որ կարևոր են, առաջարկում ենք կարճ՝ հատուկ ընթացակարգով քննարկել, որովհետև կարևոր են, իմաստ չունի երկար քննարկել ։ Եվ հրատապ են, այդ պատճառով ուշ ենք բերել»։ Հարգե՛լի գործընկերներ, եթե հարցը հրատապ է՝ շուտ են բերում քննարկմա․ ես, տիկին փոխնախարարին, գրագետ, հնարավորինս ոսկեղնիկ հայերենով հարց եմ տալիս, եթե հրատապ էր ինչի՞ շոտ չէիք բերում, բանական հարց է, Ձեզ եմ հարցնում, ոչ թե՝ Ֆինանսների փոխնախարարին, որովհետև Դուք եք եկել զեկուցելու , սա խորհրսդարանական հանրապետություն է, պետք է հարգանք ցուցաբերեք խորհրդարանին նկատմամբ, այն ինչ Դուք եք անում, շատ անշնորհք վերաբերունք է խորհրդարանի նկատմամաբ»,-խոսքն ուղղելով փոխնախարարն ու կառավարությանն ասաց ԱՐԹՈւՐ Խաչատրյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ