Բորիս Ջոնսոնը Ուկրաինան վերականգնելու համար «Մարշալի պլան» է խոստացել
Բորիս Ջոնսոնը Ուկրաինան վերականգնելու համար «Մարշալի պլան» է խոստացել։
«Մենք պետք է հիմա Ուկրաինայի ժողովրդին ցույց տանք, որ ինչ էլ լինի, ազատ, ինքնիշխան, անկախ Ուկրաինան կպաշտպանվի եւ կվերականգնվի, մենք կվերականգնենք եւ Ուկրաինան վերականգնելու «Մարշալի պլան» կունենանք»,- ասել է նա:
Ջոնսոնը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ընդունել «հազարավոր» ուկրաինացի փախստականների՝ նշելով, որ թվերը կարող են հարյուր հազարների հասնել։
«Այս երկրում մարդիկ աներեւակայելի առատաձեռն են հետապնդումներից կամ ռազմական գործողությունների գոտիներից փախչող մարդկանց հանդեպ: Հավատացեք ինձ, մենք կրկին շատ-շատ առատաձեռն կլինենք»,- ասել է նա։
Միաժամանակ, չնայած առատաձեռնությանը, Բրիտանիան մտադիր չէ պարզեցված վիզային ռեժիմ մտցնել ուկրաինացիների մուտքի համար։ «Մենք սահման չունենք Ուկրաինայի հետ։ Շատ փախստականներ ցանկանում են մնալ տարածաշրջանում, քանի որ ցանկանում են վերադառնալ իրենց երկիր»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Մեծ Բրիտանիան մշակում է «շատ առատաձեռն ծրագիր, որը թույլ կտա հազարավոր, գուցե հարյուր հազարավոր մարդկանց գալ մեր երկիր»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...