Բայդեն. Արգելվում է ռուսական նավթի եւ գազի ներմուծումը ԱՄՆ
ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի եւ գազի ներմուծումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է Ռուսաստանի տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի եւ էներգիայի ցանկացած ներկրում»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը։
«Սա նշանակում է, որ ռուսական նավթն այլեւս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, եւ ԱՄՆ-ի ժողովուրդը եւս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմամեքենային...Այս քայլով մենք Պուտինին էլ ավելի մեծ ցավ կպատճառենք»,- ասել է Բայդենը։
Բայդենը խոստովանել է, որ ԱՄՆ-ում ռուսական նավթի, բնական գազի եւ ածուխի ներմուծման արգելքը կունենա իր գինը, սակայն օրենսդիրները միասնական են իրենց գործողություններում։
«Այսօրվա որոշումը թանկ կարժենա։ Պուտինի պատերազմն արդեն վնաս է հասցնում լցակայանում ամերիկյան ընտանիքներին։ Այն պահից ի վեր, երբ Պուտինը սկսեց ռազմական ուժեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, Ամերիկայում գազի գինը բարձրացավ 75 տոկոսով։ Այս որոշմամբ այն կշարունակի բարձրանալ...ես պատրաստվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու պուտինյան թանկացումներն այստեղ՝ տանը»,- ասել է Բայդենը։
Նա նաեւ դիմել է ամերիկյան նավթագազային ընկերություններին՝ նշելով, որ պատերազմը եւ դրա հետեւանքները «արդարացում չեն գների աճի համար»։ Նա հավելել է, որ ինքը դա չի հանդուրժի։ «Ռուսական ագրեսիան թանկ է նստում բոլորիս վրա։ Ես ուզում եմ հստակ ասել, թե ինչը չենք հանդուրժի»,- ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ