ՄԻԵԴ-ը չի քննի Հայաստանի և Ադրբեջանի գանգատները
Եվրադատարանը չի քննի 2014-ին գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով 2021-ին կայացրած վճռի դեմ Հայաստանի և Ադրբեջանի գանգատները, հայտնում է 1lurer.am-ը: ՄԻԵԴ-ը բողոքը վարույթ չի ընդունել:
Այդ գործերով վճիռները արդեն ենթակա են կատարման: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին փոխհատուցել 40-հազարական եվրո, նաև իրականացնել նախաքննություն՝ գործընթացում տուժողների իրավահաջորդների ներգրավվամբ: Վճռով պետք է բացահայտվեն մեղավորները ու պատասխանատվության ենթարկվեն:
Նոյեմբերի 4-ին դատարանը վճիռ էր կայացրել ընդդեմ Ադրբեջանի, բավարարել հայկական կողմի բողոքը՝ ճանաչելով Խոջոյանի և Պետրոսյանի՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումները: Հայկական կողմը գանգատ էր ներկայացրել Մեծ պալատ՝ վիճարկելու խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման փաստը:
77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր, այնուհետև վերադարձվել, կարճ ժամանակ անց մահացել էր: Նա ենթարկվել էր բռնության, նրան ներարկել էին հոգեմետ դեղեր, դիզվառելիք: Գերությունից մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե իբր Կարեն Պետրոսյանը մահացել է սրտի անբավարարությունից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ