Սի Ծինփինը Մակրոնի եւ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նա ասել է, որ իրավիճակը մտահոգիչ է, նա նաեւ ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է Xinhua-ն։
Ծինփինն իր արեւմտյան գործընկերներին հայտնել է բոլոր պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ նրանց անվտանգության հետ կապված մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Չինաստանի ղեկավարն իր գործընկերների հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում Ուկրաինայում հակամարտության սրման կանխումը։
Սի Ծինփինը Մակրոնին եւ Շոլցին կոչ է արել համատեղ աջակցել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղ բանակցություններին, ինչպես նաեւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ կանխել հումանիտար ճգնաժամը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...