Հրապարակեք Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների ցանկը. Չինաստանը պահանջել է ԱՄՆ-ից
Երեւանի ժամանակով 11.00-ից Ռուսաստանյան զինված ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները, հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին դուրս գալ Կիեւից, Մարիուպոլից, Խարկովից եւ Սումից:
Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ռուսաստանյան զորքերը առաջ են շարժվել 9 կիլոմետր եւ վերահսկողության տակ վերցրել ութ բնակավայր եւ Մարիուպոլի թաղամասերից մեկը:
Ռուսաստանյան զինված ուժերը խոցել են ուկրաինական բանակի երկու կործանիչ:
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է հրապարակել այն կենսաբանական լաբորատորիաների ցանկը, որոնք գործել են Ուկրաինայում եւ որտեղ աշխատանքներ են իրականացվել վիրուսների ստեղծման եւ տարածման համար:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե կպաշտպանեն Լեհաստանին, եթե այդ երկիրը որոշի կործանիչներ տրամադրել Ուկրաինային:
Ուկրաինացի փախստականների թիվը արդեն հասել է 2 միլիոնի: Միայն Լեհաստանն ընդունել է 1,2 միլիոն մարդու:
Ուկրաինան եւս հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները մինչեւ 22,00, բոլոր ցանկացողներին թույլ տալով դուրս գալ խոշոր բնակավայրերից:
2014-ին հրաժարական տված Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Մեդինսկին հույս է հայտնել, թե Ուկրաինան մոտ ապագայում կճանաչի Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ