Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, որոնք Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել. Սեյրան Օհանյան
Մարտի 8-ին ամբողջ աշխարհում նշում են Կանանց միջազգային օրը:
Եվ պետությունների բարձրաստիճան, փորձառու այրերը գեղեցիկ մաղթանքներ են նվիրում նրանց՝ անկեղծ գնահատանքով մեծարելով մեզ կյանք պարգևող մայրերին, սիրելի կանանց, քույրերին ու դուստրերին:
Սակայն այս նույն աշխարհում, երբ իշխանության ղեկին են հայտնվում քաղաքական անհեռատես, պատահական դեմքեր, պատերազմները հաջորդում են իրար և մահ, ավերածություն տարածելով` կործանում հազարավոր խաղաղ, անզեն էակների՝ կանանց ու երեխաների, տարեց մարդկանց։
Պաշտպանել աշխարհն այդ արհավիրքից այսօր դարձել է առավել դժվար:
Եվ կցանկանայի ի սրտե հավատալ, որ կյանքի հավերժական, անհանգիստ շրջապտույտի մեջ որևէ փորձություն չի կոտրի գեղեցիկ ապրելու, սիրելու, սիրվելու, նոր կյանք արարելու, երջանիկ լինելու կանանց տիեզերական առաքելությունը։ Մաղթում եմ, որ սիրող, պաշտպանող, ուժեղ այրերի անկեղծ, հավատարիմ հոգածությունը թռիչքի նոր թևեր տա նրանց՝ օգնելով հասնել երազանքների ներշնչող բարձրակետին։
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Հավերժ ակնածա՛նք այն մայրերին, ովքեր Հայրենիքի փրկության համար իրենց ամենաթանկն են նվիրել։
Թող խաղաղությունը և օրորոցային վրեժը նոր խնդություն, սփոփանք բերեն նրանց։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ