«Գյուղը վնասներ չի կրել. Խրամորթը թողնողը չենք, կյանքի գնով էլ լինի՝ պահելու ենք». Խրամորթի գյուղապետ
Մարտի 6-ի առավոտյան թշնամին կրկին կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի ուղղությամբ։
168.am–ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ կրակոցները սկսվել են առավոտյան ժամը 08։00-ին, թշնամին գյուղի ուղղությամբ կրակել է տարբեր դիրքերից, այդ թվում՝ Ակնայի կողմից։
«Թշնամին 5-6 րոպե շարունակ կրակել է, բարեբախտաբար, գյուղը վնասներ չի կրել։ Իհարկե, իրենց կրակոցներից հետո մերոնք պատասխանել են։ Մենք նորից դիմել ենք խաղաղապահներին, նրանք գնացել են ադրբեջանցիների հետ խոսել են, կրակոցը դադարել է։ Թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովուրդը հիասթափվի, հոգեբանական ճնշումներ են գործադրում, որ մարդիկ վախենան ու գյուղը լքեն։ Դե, քանի որ հիմա իրենք տիրացել են մեր հողերի մեծ մասին, ուզում են այնպես անեն, որ այս մի հատվածն էլ բնակիչները լքեն, բայց նման բան երբեք չի լինի։ Մենք Խրամորթը թողնողը չենք, նույնիսկ կյանքի գնով էլ լինի՝ պահելու ենք, գնալու տեղ չունենք»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։
Ըստ Խրամորթի գյուղապետի, այսօր ռուս խաղաղապահները հայ զինվորների հետ հավասար պահում են Արցախի անվտանգությունը, ուշադիր են յուրաքանչյուր միջադեպի լուծման ուղղությամբ և բոլոր զանգերին անմիջապես արձագանքում են։
«Հիմա Արցախում ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ իրենցից կախված է, ես իրենցից գոհ եմ։ Հիմա խրամորթցիները հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են կատարում, բայց այն հատվածները, որոնք շատ են մոտ թշնամու դիրքերին, այդ հատվածներում դեռևս աշխատանքներ չեն տանում։ Թշնամին մեր խաղողի այգիներից 100-200 մետր հեռավորության վրա է»,- հավելեց Զորիկ Աբրահամյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր Խրամորթում բնակվում է 11 ընտանիք, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ տեղահանվել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից։
«11 ընտանիք ենք ընդունել 30-34 շնչով, որ ասեմ՝ տները շատ լավ կառուցված են, չէ, բայց կարևորն այն է, որ նրանց գլխին տանիք կա։ Բնակֆոնդը ներկայացրել ենք մեր տարածքայինին, որպեսզի 11 տուն վերանորոգեն, որ մարդիկ նորմալ պայմաններում ապրեն։ Չգիտեմ, այդ տները նրանց համար ժամանակավոր կլինի՞, թե՞ մշտական, չեմ կարող ասել, կապրենք՝ կտեսնենք»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում