ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ՀՀԿ-ական համայնքապետերն անտեսում են կուսակցության մարզային կառույցների որոշումները
«Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտնի է դարձել, որ առաջադրումները դեռևս չսկսած՝ որոշ համայնքներում ՀՀԿ-ական համայնքապետերը չեն ցանկանում անգամ հաշվի նստել կուսակցության մարզային կառույցների որոշումների հետ: Շիրակի մարզի մի շարք համայնքներում այդպիսի վիճակ է: Մարզի 4-5 համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները որոշել են բոլորն էլ առաջադրվել, թեև կուսակցությունը բոլորովին այլ թեկնածու է ցանկանում առաջադրել: Ինտրիգը կայանում է նրանում, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում համայնքները խոշորացվելու են: Մասնավորապես՝ ձևավորվելու է խոշորացված համայնքների երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել է 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն)»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...