ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Վինիցայում Ուկրաինայի Զինուժի բազան ամբողջովին ոչնչացնելու մասին
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի բազան ոչնչացվել է գերճշգրիտ զենքի միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ը:
«Մարտի 6-ին մեծ հեռավորության գերճշգրիտ զենքի միջոցով շարքից դուրս է բերվել Վինիցայում Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի օդակայանը»,-ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ընդ որում՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որռուսական Զինված ուժերի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով Վինիցայի մերձակայքում օդանավակայանն ամբողջովին ավիրվել է, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այդ կապակցությամբ նա կրկին կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ Զինված ուժերն անում են ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու եւ անվտանգությունն ապահովելու համար. կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին