Ծռիստական սադրիչները փորձել են խափանել Արցախում՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման իրավունքի համար անցկացվող խաղաղ ակցիան. Մետաքսե Հակոբյան
«Արդարություն» կուսակցության երիտասարդական թեւն այսօր Արցախում խաղաղ ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի։ Ակցիան տեղի է ունեցել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարևանությամբ։
«Ամեն ինչ այնքան սահուն էր ընթանում, մինչև այն պահը, երբ ակցիային խառնվեցին երկու կարմրամազ տիկիններ՝ փորձելով տարատեսակ սադրանքների միջոցով, խափանել միջոցառումը։ Ասում էին, իբր, իրենք ազգությամբ հայ են՝ արցախցի, բայց Ուկրաինայից են։ Ոստիկանությունը խնդրեց ցույց տալ հայկական անձնագրերը, սակայն պարզվեց՝ չունեն։ Ինչպես ավելի ուշ իմացանք, սրանք ծռիստական սադրիչներ էին, որ հատուկ գործուղվել էին Արցախ՝ խափանելու պրոռուսական խաղաղ ակցիան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը նկատում է՝ նման երևույթի, մինչ օրս Արցախում երբեք ականատես չի եղել. «Ագրեսիվ պահվածքով այս կանայք ինչ – որ պահից միացան խաղաղ ակցիային և ռուսերենով սկսեցին հակառուսական ինչ – ինչ վանկարկումներ անել՝ փորձելով հրահրել ակցիային մասնակցող մարդկանց։ Բացատրում ենք, որ մենք գրանցված կարգով խաղաղ ակցիա ենք իրականցնում, և իրենք, ուղղակի, իրավունք չունեն անօրինական նման պահվածքով խոչընդոտներ ստեղծեն կամ փորձեն խափանել ակցիայի ընթացը, բայց, ինչպես երևում էր, նրանք հենց այդ նպատակով էին մտել ակցիային մասնակցող քաղաքացիների շարքերը»։
Մետաքսե Հակոբյանը մանրամասնում է՝ ինչպես հետո պարզել են, տարօրինակ վարքով աչքի ընկած անծանոթ կանայք Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, որ արևմտամետ որոշ կազմակերպություններից ֆինանսավորող միջոցներով հասել են Արցախ, իսկ, ինչպես վերջում է պարզվել՝ նրանց Արցախ են գործուղել «Սասնա ծռեր» միավորումը, որի ինչ- որ թևին են հարում վերոհիշյալ կանայք.«Բացի դրանից, վերջին օրերին «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներն աննախադեպ հարձակում են կազմակերպել սոցիալական հարթակներում գործող մեր կուսակցության պրոֆիլների վրա։ Այդ գործում հատկապես ակտիվ են Տիգրան Խզմալյանը ու նրան հարող որոշ մարդիկ։ Բանը հասել էր նրան, որ այդ անձինք վարկաբեկող մեկնաբանություններով ու անհարիր գրառումներով Վիտալի Բալասանյանի լուսանկարն են տարածում իրենց սոցիալական կայքերի էջերում։ Համենայն դեպս, այսօր, այդ կանայք ամեն ինչ անում էին, որ ակցիան խափանվի, սակայն, ինչպես տեսանք, իրենց մոտ դա չստացվեց»,- ասում է Արցախի ԱԺ պատգամավորը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում