ԿԲ-ն սահմանափակել է ամուսիններին ու հարազատներին կատարվող փոխանցումները արտերկիր
Ռուսաստանի բանկը որոշում է կայացրել, ըստ որի դրամական փոխանցումները արտասահման ամուսիններին ու հարազատներին թույլատվրում է ամսական 5 հազար դոլարի չափով։ Տեղեկությունը նշված է կարգավորիչի նամակում:
«Ռուսաստանի բանկը, հաշվի առնելով արժութային շուկայում բարձր փոփոխականությունը, որպես լրացում նախկինում ընդունված որոշումների, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ապահովմանը, լիազոր բանկերին հանձնարարում է օրացուցային ամսվա ընթացքում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից սահմանափակել 5000 ԱՄՆ դոլարի չափով գումարի իրականացումը, որը սահմանում է ռուբլու նկատմամբ օտարերկրյա արժույթների պաշտոնական փոխարժեքների օգտագործմամբ, որոնք Ռուսաստանի բանկը սահմանել է փոխանցում իրականացնելու հանձնարարականի ամսաթվի դրությամբ, կամ համարժեք է այլ արտարժույթի օրացուցային ամսվա ընթացքում», – նշված է նամակում:
Նշվում է, որ այդ ցուցումը վերաբերում է առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցումներին, այդ թվում՝ էլեկտրոնային դրամական միջոցների փոխանցումներին դեպի արտասահման հօգուտ ռեզիդենտ այլ ֆիզիկական անձանց:
Այս ցանկում, կարգավորչի ցուցումով, ներառվում են «ամուսիններ կամ մերձավոր ազգականներ (անմիջական ծագող եւ վայրընթաց գծով ազգականներ (ծնողներ եւ երեխաներ, պապիկ, տատ եւ թոռ), ամբողջական եւ անլիարժեք (ընդհանուր հայր կամ մայր) եղբայրներ եւ քույրեր, որդեգրողներ եւ որդեգրվածներ)»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...