Ալիեւը կրկին զառանցել է. Հայաստանը պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կարևոր է, որ աշխարհն իմանա «հայկական բարբարոսության» մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա, բայց «ագրեսորը» պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով։ Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում։ Արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի համար մենք պետք է մեր համագործակցությունը հարմարեցնենք այս կարևոր իրողությանը»,- ասել է Ալիևը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը