Ադրբեջանցիները կրակել են Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել լքել տարածքը
Արցախում ադրբեջանցիները մարտի 4-ին կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, այնուհետեւ բարձրախոսով հայտարարել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ պարագայում բռնի ուժով իրենք դա կանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գյուղացիները դեպքից անմիջապես հետո դիմել են վարչակազմի ղեկավարին, խաղաղապահներն են շատ արագ եկել ու կարողացել են հանդարտեցնել, բայց գյուղատնտեսական աշխատանքները հնարավոր չի եղել շարունակել եւ դադարեցվել են: Խաղաղապահները խոստացել են, որ 1 ամիս շարունակ իրենք գյուղացիների կողքին կլինեն,դաշտում գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելիս, մինչեւ լուծում կգտնեն»,- պատմեց պատգամավորը:
Հակոբյանի խոսքով` այս իրավիճակում իշխանությունների լռությունն է դառնում անհանգստացնող:
«Չնայած ժողովուրդը սրան էլ է արդեն սովորել եւ իր թիկունքին չի զգում իշխանություններին, եւ երեւի դա ձեռք էլ է տալիս այս իշխանություններին, որ գլուխները կախ իրենց գործերը անեն: Շատ ժամանակ բնակիչները շրջանցում են իշխանական թեւը եւ մտածում են, որ իրենք անձամբ պետք է ռուս խաղաղապահներին դիմեն, կամ ինչ-որ հարցեր կարգավորեն, ինչը նորմալ չէ: Պաշտոնական մակարդակներում առաջինը պետք է սա բարձրաձայնվեր, ինչը չի արվում եւ այս լռությունը կարելի է համագործակցություն դիտարկել»,- նշեց նա:
Նշենք, որ նույն ձեռագրով հակառակորդը օրեր առաջ Խրամորթ գյուղում էր գյուղացիներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Միջադեպը հարթվել էր խաղաղապահների միջամտության արդյունքում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում