Նոր Նորքի թաղապետի թեկնածուներից մեկը Հովիկ Աղազարյանի որդին է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ : Կփոխվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:
Այս պաշտոնի համար երկու անուն է շրջանառվում. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին` Հովսեփ Աղազարյանը, որն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, եւ Նոր Նորք բնակիչ Գուրգեն Պողոսյանը, որը նախկինում սատարել է ՀՀԿ-ին, վերջին ընտրություններում աշխատել է ՔՊ-ի համար։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփ Աղազարյանը նշեց, թե նման առաջարկ չի ստացել եւ շարունակում է զբաղեցնել փոխթաղապետի պաշտոնը։ Նշենք, որ նրա թեկնածության մասով կուսակցության ներսում թեժ քննարկումներ են, եւ այնքան էլ կողմ չեն այդ նշանակմանը։ Այլ փոփոխություններ եւս կլինեն։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...