Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կցանկանար կազմակերպել Լավրովի եւ Կուլեբայի հանդիպումն Անթալիայում
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումն Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այս մասին ուրբաթ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ։ Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նախատեսում էինք երկու արտգործնախարարներին էլ հավաքել Անթալիայում դիվանագիտական ֆորումին, բայց դա մինչեւ պատերազմն էր։ Մենք ցանկանում ենք հանդիպեցնել ուկրաինական եւ ռուսական կողմերին նախարարների մակարդակով։ Լավրովը երեկ հաստատել է իր մասնակցությունը [դիվանագիտական ֆորումին], բայց ես չգիտեմ՝ արդյո՞ք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարող է գալ այս պայմաններով»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը