160 հազար դրամ ստացող, աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետն ու նրա ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «160 հազար դրամ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը կարողացել է բավականին գումար կուտակել, իսկ թե ինչպես, դժվար է կանխատեսել:
Ուսումնասիրելով նրա պաշտոնական հայտարարագիրը՝ արձանագրում ենք, որ նա ունի մեկ բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ «Մերսեդես Բենց» ավտոմեքենա: Ավելին՝ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ նա ունի 16 մլն դրամ եւ 53 500 դոլար:
Ի դեպ, որպես եկամուտ աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 160 հազար դրամ:
Հետաքրքիր է, թե ինչպես է հաջողացրել ամսական 160 հազար դրամ աշխատավարձ ստացող ՔԿՀ պետը այսքան գումար, միգուցե ոստիկանության համակարգում լինելու տարիների՞ն է կարողացել այն կուտակել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Սերոբ Հարությունյանին հեռացրեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ պատճառն այն է, որ Հարությունյանը «կրիմինալի» հետ խնջույքների է մասնակցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...