Իշխան Զաքարյանի իշխանական քվեարկությունը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցությունից հեռանալուց հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ չի դադարելու ընդդիմադիր լինելուց, չի համալրելու իշխանության շարքերը, սակայն երեկ նա ոչ միայն մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության նիստին, այլեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի քվեարկությանը, այն դեպքում, որ ընդդիմությունը բոյկոտել էր այդ նիստերը։
Վերահսկիչ պալատի (Հաշվեքննիչ պալատը իրավահաջորդն է) նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին աշխատել է ՔՊ-ի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանի հետ, ով նախկինների ժամանակ երկար տարիներ գլխավոր գանձապետն էր: Թերեւս նաեւ այս մտերմության պատճառով է Զաքարյանը կողմ քվեարկել Ջանջուղազյանին, որի օգտին քվեարկեց 70 պատգամավոր։
Բացակայում էին միայն նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը եւ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ պատգամավոր Վահե Ղալումյանը: Ուշագրավ է, որ Իշխան Զաքարյանը ՀՀ նախագահի առաջին քվեարկությանը չի մասնակցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...