ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
ԱՄՆ իշխանությունները որոշել են փակել երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այդ մասին, ինչպես փոխանցւմ է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջ ելույթի ժամանակ։
«Հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր տեսակի չվերթների համար»,-ասել է Բայդենը։
Արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ մարտի 2-ի երեկոյան։ Այս մասին ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արգելքը կվերաբերի բոլոր այն օդանավերին, որոնք «պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձակալված են կամ վերահսկվում են» ՌԴ քաղաքացի հանդիսացող կամ նրանց շահերին ծառայող քաղաքացիներին։
«Դա ներառում է ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, կանոնավոր և չարթերային չվերթները, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ԱՄՆ օդային տարածքը փակ է ռուսական բոլոր տեսակի կոմերցիոն ավիափոխադրողների և այլ քաղաքացիական օդանավերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...