Թուրքիան պարտավոր չէ ինչ-որ մեկի կողմն անցնել. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պրագմատիկ քաղաքականություն է վարում և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում ոչ մեկի կողմը չի անցնում։
Անադոլու գործակալության հաղորդմամբ` Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ «հակամարտության առաջին օրվանից Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը կրակը դադարեցնելու համար. «Մենք փորձում ենք հասնել ռազմական գործողությունների դադարեցման՝ հումանիտար նպատակներով առնվազն 24 ժամով»:
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵԱՀԿ-ի շրջանակներում, այն երկրների հետ, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում»,- ասել է նա։
«Մենք այն հազվագյուտ երկրներից ենք, որոնք հավասար հարաբերություններ ունեն երկու երկրների հետ, որոնք ներգրավված են այս հակամարտության մեջ։ Մենք փորձում ենք օգտագործել այս առավելությունը, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Թուրքիան ձեռնպահ մնաց Եվրախորհրդում Ռուսաստանի դեմ քվեարկելուց՝ այդ շփումները չխզելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ