Գորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները:
Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ մեկին բերման չեն ենթարկել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ձեւական ակտիվություն է դրսեւորում:
Երեկ մեր լրագրողը ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է Գորիսում անպատժելիության մասին, սակայն պատգամավորն ասել է, որ տեղյակ է միջադեպից, եւ հաստատել է, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, ու առաջիկայում մեղավորները կպատժվեն: Ի դեպ, Գորիսում կարծում են, որ այս խմբի հովանավորներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է: Եվ խումբն աշխատում է Գորիսի ընտրված իշխանությունների` քաղաքապետ-փոխքաղաքապետերի դեմ, հենց կենտրոնական իշխանությունների հրահանգով»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...