Բելառուսում մարտի 1-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի մինչեւ 12 տոկոս
Բելառուսի Ազգային բանկը որոշել է մարտի 1-ից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.25 տոկոսից մինչեւ 12 տոկոս։
«Ազգային բանկի խորհուրդը որոշել է 2022 թվականի մարտի 1-ից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ տարեկան 12 տոկոս, օվերնայթ վարկի տոկոսադրույքը՝ տարեկան մինչեւ 13 տոկոս, օվերնայթ դեպոզիտի տոկոսադրույքը՝ մինչեւ տարեկան 11 տոկոս»,- ասվում է երկուշաբթի կարգավորիչի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ընդունված որոշումն ուղղված է «ֆինանսական կայունության պահպանմանը եւ գնաճի սահմանափակմանը, որի ռիսկերն աճել են աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման եւ մի շարք արեւմտյան երկրների կողմից Բելառուսի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների ֆոնին»։
Ապագայում, ինչպես նշում է կարգավորիչը, այն կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ֆինանսական եւ գնային կայունության ապահովման համար՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական իրավիճակի զարգացումը, հիմնվելով արտարժույթի եւ ավանդների շուկաներում ձեւավորվող միտումների շարունակական մոնիտորինգի եւ գնաճային ռիսկերի գնահատման վրա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...