Ճապոնիան միացել է Ռուսաստանի ԿԲ-ի եւ Պուտինի դեմ պատժամիջոցներին
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ կապված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետ Ֆումիո Կիսիդային։ Այս մասին Կիսիդան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ էին սահմանել ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան։ Ճապոնիան պատժամիջոցներ կկիրառի նաեւ Բելառուսի նախագահի եւ բելառուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ։
Ճապոնիայի վարչապետի գրասենյակը փետրվարի 28-ին հայտարարեց, որ պատժամիջոցներ են սահմանվում ռուսական բանկերի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցների մասին ոչինչ չի ասվում:
«Ճապոնիան հայտարարում է հետեւյալ միջոցների մասին՝ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ արգելափակել Ռուսաստանի կառավարության հետ կապված անձանց եւ նախագահ Պուտինի ակտիվները, արգելափակել երեք ռուսական բանկերի՝ «ՎԷԲ», «Պրոմսվյազբանկ» եւ «Ռոսիա» բանկերի ակտիվները, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցներ ձեռնարկվել միջազգային ֆինանսական համակարգից եւ համաշխարհային տնտեսությունից Ռուսաստանի մեկուսացման ուղղությամբ՝ ռուսական որոշ բանկերի՝ SWIFT համակարգից բացառման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ճապոնիայի կառավարությունը նաեւ արգելել է գործարքները ռուսական սուվերեն պարտքի հետ առաջնային եւ երկրորդային շուկաներում, արգելք է սահմանել ռուսական պաշտպանական կառույցներին արտահանման մատակարարումների վրա, արգելել է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ կիսահաղորդիչների արտահանումը Ռուսաստան: Կասեցվում է նաեւ ճապոնական վիզաների տրամադրումը բոլոր նրանց, ում վրա տարածվել են պատժամիջոցները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...