Գիտնականները հայտնաբերել են երկրաբանական ակտիվության հետքեր Սերեսի խառնարաններից մեկում
Սերես գաճաճ մոլորակը, որը գտնվում է Մարսի եւ Յուպիտերի միջեւ աստերոիդներից կազմված գոտում, հետաքրքրում է գիտնականներին, քանի որ այն ամենամոտ գտնվողն է իր տեսակում, ինչպես նաեւ ունի մի շարք առանձնահատկություններ: Հաղորդվում է, որ Ուրավար անունով մեծությամբ երրորդ խառնարանում հայտնաբերվել են օրգանիկայի եւ աղի հետքեր: Դեռ ավելին, հայտնաբերվել են երիտասարդ երկրաբանական ակտիվության հետքեր: Արդյունքները մանրամասնել է Nature Communications գիտական պարբերականը, գրում է Planet Today-ը:
Ուսումնասիրության հարցում օգնել է Dawn տիեզերական սարքը, որը արձակվել է ՆԱՍԱ-ի կողմից ավելի քան յոթ տարի առաջ: Համարվում է, որ տեսախցիկը ֆիքսել է տեսակները, որոնց տարիքը տարբերվում է մի քանի միլիոնով: Դա կարող է խոսել այն մասին, որ խառնարանները դեռեւս ակտիվ են: Հայտնաբերված վկայություններով նաեւ ենթադրում է, որ գաճաճ մոլորակի մակերեւույթի տակ ջուր կա:
Լուսանկարները նաեւ ցույց են տվել մոլորակի վրա հանքային ձեւավորումների եւ օրգանիկայի նախանշաններ: Գիտնականների խոսքով՝ Սերեսի մակերեւույթին աղը կարող էր ձեւավորվել ճեղքերի միջով աղաջրի ներթափանցման արդյունքում: Դա նույնպես վկայում է գտածոների տարիքի մասին: Սակայն գիտնականները դեռեւս չեն կարող բացատրել օրգանիկ միացությունների հայտնաբերումը: Ավելի վաղ այդպիսի երեւույթ չի դիտարկվել գաճաճ մոլորակի վրա, եզրափակել են գիտնականները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...