Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության եւ հրադադարի կոչ է արել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության եւ հրադադարի կոչ է արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս օրերին մենք դարձել ենք սարսափելի երեւույթի՝ պատերազմի ականատեսներ, մենք աղոթում էինք, որպեսզի այդպիսի զարգացում չլինի, եւ շարունակում ենք աղոթք ուղղել առ Աստված, ուստի կոչ եմ անում եւս մեկ անգամ աղոթել ուկրաինացի ժողորդին մեր համերաշխությունը հայտնելու եւ պատերազմի ավարտի համար»,-ասել է նա:
«Պատերազմողները մոռանում են մարդասիրության մասին, չեն մտածում մարդկանց մասին՝ որպես առաջնահերթություն դիտարկելով իշխանության շահերը, հենվելով զենքի տրամաբանության վրա, որն Աստծո կամքի արտահայտումը չէ»,-շարունակել է հովվապետը: Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ բացել երեխաներ խնամող մայրերի եւ բոլոր նրանց համար, ովքեր փախնում են պատերազմից: «Շատ ցավալի է տեղեկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, սակայն եկեք չմոռանանք մյուս պատերազմների մասին Եմենում, Սիրիայում, Եթովպիայում»,-նշել է Ֆրանցիսկոս Պապը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...