Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ բանակցությունների ժամանակ Կիեւը կներկայացնի ԱԳ փոխնախարար Տոչիցկին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին: Այդ մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան բաց է բանակցությունների համար հանուն ռուսական զինված ագրեսիայի դադարեցման: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաեւ չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,-կիրակի գրել է նա թվիթերյան էջում:
Այսօր «Զերկալո նեդելի» եւ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականները հայտնել էին, որ պատվիրակությունը կներկայացնի Տոչիցկին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...