Ժամանակակից դեռահասները թմրամիջոցներին եւ սեքսին գերադասում են սոցիալական ցանցերը
Ժամանակակից դեռահասները խուսափում են սեքսից եւ թմրամիջոցներից, չեն ցանկանում աշխատել եւ նախընտրում են իրենց ազատ ժամանակը տանն անցկացնել։ Այսպիսի եզրահանգման են եկել հոգեբանները, հաղորդում է «Գազետան»` հղում անելով Child Development ամսագրին:
Հետազոտողները 1976-ից մինչեւ 2016–ը վերլուծել են ԱՄՆ 13-19 տարեկան ավելի քան ութ միլիոն անչափահասների տվյալները: Հարցման մասնակիցները պատասխանել են բազմաթիվ հարցերի, թե ինչպես են անցկացնում իրենց ազատ ժամանակը ուսումնական հաստատություններից դուրս:
Այլ սերունդների համեմատ՝ ժամանակակից դեռահասներն ավելի քիչ են հակված ղեկին նստել, աշխատանքի տեղավորվել, ժամադրությունների գնալ, սեքսով զբաղվել եւ առանց ծնողների որևէ տեղ գնալ։ Նման փոփոխությունները վերաբերում են ամբողջ սերնդին՝ անկախ սեռից, ռասայից կամ տարածաշրջանից։
Ամեն դեպքում, հետազոտողները սրա մեջ լուրջ խնդիր չեն տեսնում։ Նրանց կարծիքով ամենակարեւորն այն է, որ դեռահասները պետք է ունենան բավարար հնարավորություններ զարգացնելու այն հմտությունները, որոնք իրենց անհրաժեշտ կլինեն ապագայում՝ անկախություն եւ որոշումներ կայացնելու ունակություն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում