Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հերքում է Խարկովում գերի ընկած հայի մասին Ադրբեջանի տարածած լուրը
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում ու լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե Ուկրաինայի Խարկով քաղաքում գերեվարվել է հայ, որը կռվել է ռուսական զինված ուժերի կազմում։
«Տարածվող լուրն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,-հայտնել են դեսպանությունից:
Նշենք` ադրբեջանական ու ուկրաինական սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն այն մասին, թե, իբր, Խարկովում հայկական բանակի ծառայող է ձերբակալվել, որի նպատակն է ցույց տալ, թե հայկական ԶՈՒ-ն մասնակցում է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին:
Նկարում պատկերված է ձերբակալված մի տղամարդ, որի մոտ «հայտնաբերել են» ՀՀ ՊՆ զինվորական գրքույկ:
Տարածված տեղեկությունը հերքել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ այն ամբողջովին ապատեղեկատվություն է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...